ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Մրցույթ Եվրոպայի վերջին դիկտատորի տեղի համար

Մրցույթ Եվրոպայի վերջին դիկտատորի տեղի համար
29.03.2014 | 14:53

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իրեն չի համարում Եվրոպայում վերջին դիկտատորը՝ ինչպես նրան անվանում են լրատվամիջոցներում: Սավիկ Շուստերին տված հեռուստահարցազրույցում Լուկաշենկոն ասել է, որ Վլադիմիր Պուտինը առաջ է անցել իրենից: «Ես նրան ասում եմ՝ այժմ դու ինձ գերազանցել ես և փառք Աստծո, ինձ հանգիստ կթողնեն և ամեն ինչ քեզ վրա կբարդեն: Նա ծիծաղում է, ես էլ եմ ծիծաղում»,- ասել է Լուկաշենկոն:

Բելառուսի նախագահը գտնում է, որ ինքը բռնապետ չէ: «Հնարավոր է՝ ես բռնապետ լինեի, եթե այդքան ռեսուրս ունենայի: Ստալին լինելու համար պետք է Խորհրդային Միություն ունենալ, ընդ որում, միջուկային զենքով: Այդ ժամանակ հնարավոր կլինի թելադրել: Սակայն մենք՝ բելառուսներս, արևի տակ մեր տեղը լավ ենք հասկանում: Պետք է անուղեղ լինել Բելառուսում դիկտատոր հռչակվելու համար»,- նշել է նա:

Դիտվել է՝ 965

Մեկնաբանություններ